Հայագիտակ

Թումանյան-155. երբ քաղաքականությունը հաղթում էր պոեզիային. «Հայագիտակ»

Թումանյանը մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն գրական շրջանակներում։ Հայրենիքի համար ճակատագրական պահերին նա միշտ իրադարձությունների կենտրոնում էր և փորձում էր իր լուման ներդնել ազգային խնդիրների լուծման գործում։

Գրականագետ Անի Եղիազարյանն ասում է. «1915 թվականին Թումանյանը եղավ Վանում` ինքնապաշտպանական հաջող մարտերից հետո։ Դժվար է ասել՝ նա ավելի շատ բանաստե՞ղծ էր, թե՞ քաղաքական գործիչ։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը։ Եվ «Նարեկացի» միությունում մեկնարկած զրույցների շարքը բացահայտում է Թումանյանի էության բոլորովին այլ, մեզ անծանոթ կողմերը»։

Հոբելյանի առթիվ տպագրության է պատրաստվում նրա երկերի ակադեմիական հրատարակության հերթական` 6-րդ հատորը, որում ամփոփված են բանաստեղծի հոդվածները:

Back to top button