Մտքի ուժը

Տվյալագիտություն․ ամենահեռանկարայինը գիտության մեջ. «Մտքի ուժը»

Տվյալագիտություն՝ ժամանակակից, միևնույն ժամանակ ապագայի գիտության նոր ուղղություն։ Data Science-ը նոր մասնագիտություն է, գիտականորեն արագ զարգացող ուղղություն։ Առաջին անգամ տերմինը 1980-ականներին է օգտագործվել, բայց արմատները հասնում են 1960-ականները։ Տվյալագիտության հիմքում վիճակագրությունն է, վիճակագիրները նախկինում, սակայն, այսքան մեծ ծավալի տվյալների հետ չէին առնչվում։ 

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասում է․ «Տվյալագետը, ըստ էության, հիմնարար, տեխնոլոգիական գիտելիքներ, բնական գիտությունների՝ մաթեմատիկայից գիտելիքներ ունեցող է, ով խորանում է կոնկրետ տվյալների մշակման, համապատասխան մոդելների պատրաստման ուղղությամբ, ու աշխատաշուկայի ու գիտության պահանջարկը բերել է տեխնոլոգիական համալսարան, որ ստեղծենք այս կրթական ծրագիրը»։

Տվյալագիտությունը միջճյուղային ոլորտ է, որը կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալներից գիտելիք և ինտուիցիա դուրս բերելու համար օգտագործում է գիտական մեթոդներ, գործընթացներ, ալգորիթմներ և համակարգեր։ Տվյալների գիտությունը նույն հասկացությունն է ինչ data mining-ը և big data-ն. խնդիրները լուծելու համար օգտագործել ամենահզոր տեխնիկան, ամենահզոր ծրագրային ապահովումը և ամենաարդյունավետ ալգորիթմները։ Տվյալների գիտությունը՝ վիճակագրության, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման և դրանց հետ կապված մեթոդների միավորող հայեցակարգ է, որը տվյալների միջոցով օգնում է հասկանալ և վերլուծել իրական երևույթները: Այն կիրառում է մաթեմատիկայի, վիճակագրության, ինֆորմատիկայի և հաշվողական գիտության կոնտեքստից վերցված բազմաթիվ միջոցներ և տեսություններ։

Թյուրինգի մրցանակաբաշխության հաղթող Ջիմ Գրեյը պատկերացնում էր տվյալների գիտությունը որպես գիտության «չորրորդ պարադիգմ» (փորձով հաստատված, տեսական, հաշվարկային և այժմ տվյալների վրա հիմնված) և պնդում, որ տվյալների հոսքի և «ինֆորմացիոն տեխնոլոգիաների ազդեցության պատճառով գիտության մեջ ամեն ինչ փոխվում է։ Այս ուսումնական տարվանից արդեն համալսարանը կոնկրետ տվյալագետներ կպատրաստի։ Սուրեն Էդիլյանը ծրագրի ղեկավարկն է, ասում է՝ ժամանակի պահանջ էր։

Սուրեն Էդիրլայնը փաստում է՝ տվյալները մեր ժամանակի նավթն են, նշում է՝ դրանք կիրառվում են բոլոր ոլորտներում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատկայի և ֆիզիկայի ֆակուտլետի դեկան Տիգրան Խուդոյանը պատմում է՝ ֆակուլտետի կազմի մեջ են մտնում ընդհանուր մաթեմատիկական կրթության ու ֆիզիկայի ամբիոններն ու մասնագիտական մաթեմատիկական կրթությամբ ամբիոնները։ Առաջին երկու ամբիոնները սպասարկող են, իսկ մասնագիտական-մաթեմատիկական կրթության ամբիոնը հնարավորություն է տալիս ավելի խորացված մաթեմատիկա սովորել։ Մանրամասները պատահական չեն, դրանք ուղիղ գծով կապվում են գիտության, մասնավորապես՝ տվյալագիտության հետ։ Այն և՛ կրթական ծրագիր է, և՛ գիտության զարգացող ճյուղ։ 

Տվյալագիտության հաջողությունների մասին պատմությունները շատ են․ մասնագետ գիտնականները հատկապես Ամազոնի հաջողության գաղտնիքն են բացում։ Ամազոնից գնումներ կատարելիս հավանումների ցանկ է առաջարկվում։ Սա տվյալագիտության վերլուծությունների արդյունք է։ Այժմ գիտությունը զարգանում է տվյալների քանակի կտրուկ աճի ու համակարգիչների հզորացման հետ կապված։ Համակարգիչների ու ինտերնետի հայտանբերման վաղ փուլում՝ օրինակ տվյալները այդքան էլ շատ չէին։ Միայն ՖԲ-ն միլիարդից ավելի յուզեր ունի, ուստի առանց տվյալագիտության հնարավոր չէ դրանք կանոնակարգել։

Back to top button