ԿարևորՀասարակություն

Կյանքից հեռացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։

«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին», – նշված է գրառման մեջ։:

«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտել Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:

Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը: 2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:

2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։

Մարտիրոսյանը նաև հանդիսանում էր Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:

Կարդացեք նաև

Back to top button