Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկել է հայ և արաբ գործարարների համատեղ բիզնես ֆորում: Համագործակցության նոր ոլորտներ, նոր նախագծերն ու Հայաստանի՝ Մաքսայի ն միությանն անդամակցելու առավելություններն են այսօր ներկայացվել Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին: «Երկու երկրների միջև ներդրումային կապերն ընդլայնելու ուղղությամբ ամեն ինչ անում ենք»,- երկուստեք վստահեցրել են կողմերը: Աբու Դաբիի առևտրարադյունաբերական պալատն ու Հայաստանի առևտրարադյունաբերական պալատն ի նշան հետագա համագործակցության ու զարգացման այսօր նաև հուշագիր են ստորագրել:
Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն ու նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունը մեր երկրի միջոցով. երեկ այդ հնարավորությունները եգիպտացի գործարարներին էին ներկայացվում, այսօր՝ Արաբական միացյալ էմիրություններից ժամանած գործարարներին: Նրանք մեր երկրում են պատկառելի կազմով: Շուրջ 23 գործարարի ներկայացվում են Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորությունները: Հայաստանը պատրաստվում է միանալ ՄՄ-ը, այդ դեպքում Հայաստանում արտադրված ապրանքներն առանց խոչընդոտի կարող են մուտք գործել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի շուկաներ: Կարծում եմ մյուս երկրները պետք է այդ հնարավորությունից օգտվել կարողանան»,-մեր երկրի ներդրումային միջավայրն ու համագործակցության հեռանկարներն այս տեղեկատվությամբ սկսեց ՀՀ առևտրարադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով նաև գիտի, թե ինչը գրավել արաբ զբոսաշրջիկներին.«Արաբ զբոսաշրջիկների համար հետարքրքություն կներկայացնեն առողջապահական, սպորտային, այդ թվում՝ ձիավազքի, և էթնիկ տուրիզմը»:
Դեռ չօգտագործված պոտենցիալ գյուղոլորտում, հատկապես էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրություն, որը կարող է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ և ոչ միայն: Հաջողություններ ՏՏ-ում, հանքրադյունաբերություն՝ մետաղական և ոչ մետաղական, ընդորում՝ ոչ միայն արտահանում, այլ նաև վերամշակում: Աբու Դաբիից Երևան ժամանած գործարարներին ներկայացվեցին նաև այս ոլորտները: Հայ գործարարները կոնկրետ նախագծերով էին հանդիպման եկել:
Արդեն կառավարությունում է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը:
Սա միակ նախագիծը չէր, որ ներկայացվեց արաբ գործարարներին: Բարվա ընկերության նախագահ Արամ Վարդանյանը անձրևային համակարգերի խթանման համակարգն էր ներկայացնում: Անձրևաբեր մեկ կայանի արժեքը 1,5 մլն դոլար է կազմում: Այն ի դեպ, Թալինում արդեն աշխատում: Արամ Վարդանյանը վստահեցնում է, որ պահանջարկը մեծ է, նաև պարզաբանում է, թե ինչպես են անձրևաբեր ամպեր ստանում. « Դա կոմիբինացված մեթոդ է՝ բացասական իոնների գեներացման և հարվածային ալիքների ազդեցությամբ մոտ տասը ժամվա ընթացքում ստեղծվում են ամպեր, որոնք հետո անձրևաբեր են դառնում»:
«Երկու երկրների միջև ներդրումային կապերն ընդլայնելու ուղղությամբ ամեն ինչ անում ենք»,- վստահեցնում են Հայաստան այցելած գործարարները: Աբու Դաբիի առևտրարադյունաբերական պալատն ու Հայաստանի առևտրարադյունաբերական պալատն ի նշան հետագա համագործակցության ու զարգացման հուշագիր ստորագրեցին: Սա պատահական չէր, հյուրերն էլ են գիտակցում, որ Հայաստանում հատկապես գյուաղտնտեսության, շինարարության, տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարագման հնարավորությունները մեծ են: