ԿարևորՄշակույթ

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին

Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը, հայտնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։

Կարդացեք նաև

Back to top button