ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ներդրումներ կարվեն հիմնական ենթակառուցվածքային ծրագրերում. Ֆոն դեր Լեյեն

Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենն այս մասին ասել է Փաշինյանի և Բլինքենի հետ հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։

Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ դիմացկուն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի նաև ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Նա ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտային հնարավորությունները, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի՝ ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատել՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Կարդացեք նաև

Back to top button