Հայագիտակ

Հայկական տարազի արմատները Վանի թագավորությունում են. «Հայագիտակ»

Արվեստաբանության թեկնածու Գայանե Պողոսյանն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է հայկական տարազը, որի հետքերը տանում են հնադար։ Մանրամասներին կարելի է հանդիպել արդեն Վանի թագավորությունում։ Գայանեն ասում է. «Այստեղ տղամարդիկ ու կանայք հագել են երկարափեշ հագուստ, կապել են քամար, ամուսնացած կանայք անպայման ծածկել են գլուխները, ինչը պարտադիր չի եղել աղջիկների համար»։

Շատ սիրված են եղել քթօղերը, մատանիները, ընդհանրապես օղակաձև զարդերը, որոնք չարխափան դեր են ունեցել։ Մարմնի ամենակարևոր մասերը ևս զարդարվել են չարխափան զարդերով ու նախշերով։ Այս բոլոր մանրամասները այսօր էլ առկա են հայկական տարազում։ Եվ դա վկայում է մեր ինքնության մեջ նաև տարազի դերի կարևորության մասին։

Back to top button