ԿարևորՄիջազգային

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել  Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Մոսկվայի մարզի Կրոկուս Սիթի Հոլլ համերգասրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կրակոցներ են տեղի ունեցել ու հրդեհ է բռնկվել Կրոկուս Սիթի Հոլլ համերգասրահում, որը գտնվում է Մոսկվայի հյուսիսարևմտյան սահմանին՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկում։
Գերատեսչությունից հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ։

«Ամբողջ համաշխարհային հանրությունը պարտավոր է դատապարտել այս հրեշավոր հանցագործությունը»։ — գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Կարդացեք նաև

Back to top button