Երաժշտական եռանկյունի

Արամ Խաչատրյան – 120. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հունիսի 6-ին գալա-համերգով ազդարարեց արդեն ավանդական դարձած Խաչատուրյան անվան ամենայա միջազգային մրցույթի բացունը, իսկ հոբելյանական համերգաշարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է դեռ 2023-ի տարեսկզբից՝ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2023 թվականի փետրվարին մեծ հյուրախաղերով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում՝ բացելով Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Հանդես եկավ տասը համերգով Միացյալ Թագավորության լավագույն համերգասրահներում՝ ծրագրում ներկայացնելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը, նվագախմբի հետ հանդես էր գալիս բրիտանացի ջութակահարուհի Ջենիֆեր Փայքը, որը հանդես եկավ նաև հունիսի 6-ին։

Հոբելյանական բազմաթիվ և բազմաբնույթ իրադարձությունների իրականացման կենտրոնում է, իհարկե, նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, և նրա անունը կրող տրիոն: Տարեսկզբից նրանք հանդես են եկել ռուսական մի շարք քաղաքներում հոբելյանական համերգներով թե՛ նվագախմբերի հետ, թե՛ առանձին։ Տուն-թանգարանի աջակցությամբ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր և պատկերազարդ ալբոմներ հրատարակվել, այդ թվում և օտարալեզու։

Կազմակերպվել են միջազգային գիտաժողով, նոր համերգներ, նոր հանդիպումներ և այլն:

«Արդեն մի քանի ֆիլմեր են նկարահանվել ճանաչված հեռուստաընկերությունների կողմիցմ, ինչպիսին է օրինալ «Արտե» ֆրանս-գերմանական ալիքը, և արդեն ցուցադրվել է թե՛ Ֆրանսիայում, թե՛ Գերմանիայում։ Այնուհետև նկարահանվել է ֆիլմ ռուսական «Կուլտուրա» ալիքի կողմից, և հենց Խաչատրյանի ծննդան օրը՝ հունիսի 6-ին կիրականացավ հեռուստապրեմիերան։ Բնականաբար, այդ բոլոր ֆիլմերի նյութերը մենք ենք տրամադրում, մենք մասնակցում ենք նաև որպես այդ ֆիլմերի հերոսներ», — ասում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Ողջ տարվա ընթացքում խաչատրյանական երաժշտության մեծ համերգային ծրագրեր են իրականացվում նաև մարզերում, որոնց կրկին կմասնակցեցին մեր լավագույն նվագախմբերն ու երաժշտական հաստատությունները, այդ թվում և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Back to top button