
«Եդինայա Ռոսիան» գրանցել է լայնածավալ DDoS հարձակումներ իր բոլոր էլեկտրոնային ծառայությունների վրա, ասվում է կուսակցության Telegram ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակումները «իրականացվում են կուսակցության ենթացանցերի բոլոր հասցեների և edinros և er.ru տիրույթներում»։ Բացի այդ, նրանք նշել են, որ «Եդինայա Ռոսիայի» թվային ծառայությունների կրիտիկական ենթակառուցվածքի գործունեությունը ապահովելու համար դադարեցվել է երկրորդական կուսակցական ռեսուրսների աշխատանքը։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսել է մարտի 15-ին և կընթանա մինչև 17-ը։ Քվեաթերթիկում չորս թեկնածու կա՝ Վլադիսլավ Դավանկովը՝ «Նոր մարդիկ», Վլադիմիր Պուտինը ինքնառաջադրված թեկնածու է, Լեոնիդ Սլուցկին՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից և Նիկոլայ Խարիտոնովը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից։
ԿԸՀ-ն վերջնականապես պետք է հայտնի ընտրությունների արդյունքները ոչ ուշ, քան մարտի 28-ը, իսկ ընտրված նախագահի երդմնակալությունը նշանակված է մայիսի 7-ին։




