Հայագիտակ

Դրամի արկածները միջնադարում. «Հայագիտակ»

Ինչ մետաղից էլ որ լինեին միջնադարում հատված դրամները` ոսկուց, արծաթից, թե պղնձից, դրանց ճակատագիրն անցյալում, ինչպես և այսօր, մեծ հաշվով կախված էր քաղաքական իրավիճակից։

Ֆլորենսիայի համալսարանը Հայաստանի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանը հանգույցում» կամ «Արմեն» ծրագիրը։ Սա այս բնույթի առաջին համատեղ իրականացվող ծրագիրն է, որտեղ Հայաստանը ներկայացնում է դրամագետ, պատմական գիտությունների թեկնածու Հասմիկ Հովհաննիսյանը։

Նա ասում է. «Արաբական, բյուզանդական, սելջուկյան կամ մոնղոլական նվաճողների օրոք Հայաստանում դրամաշրջանառությունը միշտ փոփոխություններ է կրել։ Դրա մասին են վկայում այն բոլոր գտածոները, որոնք պեղվել են Հայաստանի տարածքում և շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում եվրոպական գիտնականների համար։ Ծրագիրն իրականացվում է 2020 թվականից»։

Back to top button