Հայագիտակ

Հայրենի անդաստանների ու սիրո երգիչը. Դանիել Վարուժան. «Հայագիտակ»

Այս տարի լրանում է արևմտահայ սիրված բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը։ Կարճ եղավ Վարուժանի կյանքը, իսկ մահը` եղերական։ Եվ թեպետ թուրք մարդակերները հոշոտեցին բանաստեղծի մարմինը, նրա քնարը, պոեզիան անմահացան, քանզի գովերգում էին հայրենի հողը, սերմնացանի արդար կյանքն ու վաստակը, մարդկային զգացմունքներից վեհագույնը` սերը։

ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտաշխատող Միհրան Հովհաննիսյանն ասում է. «Բրգնիկ գյուղից մինչև Բելգիայի Գենտի համալսարան անցած ճանապարհը հարստացրեց բանաստեղծի աշխարհայացքը։ Եվրոպայում նա ծանոթացավ համաշխարհային արվեստին, բայց վերադարձավ Բրգնիկ, ուսուցչություն արեց այստեղ և սիրահարված մնաց իր հայրենի գյուղին»։

Դանիել Վարուժանի «Սարսուռներ», «Հացին երգը», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» շարքերը մտան հայ գրականության ոսկե ֆոնդ, քանզի արթնացնում էին հպարտություն և սեր մեր ժողովրդի հերոսական անցյալի նկատմամբ, գովերգում էին արդար քրտինքով վաստակած հացը և սերը հողի ու նրա մշակի հանդեպ։

Back to top button