ԿարևորՀասարակություն

43 տարի առաջ մարտի 7-ին հանդիսավոր արարողությամբ բացվեց Երևանի մետրոպոլիտենը

1981 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։ Շահագործվել էր 5 կայարան՝ «Բարեկամություն» , «Մարշալ Բաղրամյան» «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում՝ 1983թ. շահագործման են հանձնվել «Գործարանային» , 1984թ. ` «Շենգավիթ», 1986թ.՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» և 1997թ.՝ «Չարբախ» կայարանները։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ (մեկ ուղղությամբ), 10 կայարան։ 

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակված։

Կարդացեք նաև

Back to top button