
«Այս պահին Վերին Լարսի անցակետում հայկական բեռների համար ոչ մի խոչընդոտ չկա։ Մեր բեռները նորմալ ձևակերպվում են։ Գործընկերների հետ քննարկում ենք այդ լուրերը, նրանք հաստատում են, որ դրանք ապատեղեկատվություն են, իրականությանը չեն համապատասխանում՝ամեն դեպքում նրանք նման հրահանգ չեն տվել»,-«Ռադիոլուրին» փոխանցում է Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մի քանի ժամ առաջ է եղել անցակետում, տեսել, որ թե մարդատար, թե բեռնատար մեքենաները դուրս են գալիս Լարսի անցակետից՝ դեպի ՌԴ, և թե հակառակ ուղղությամբ՝ առանց խոչընդոտների։ Որպես այդպիսին՝ կուտակումներ չկան, բայց օրվա տարբեր ժամերի կարող է հերթ առաջանալ, բայց երկարատև կուտակումներ չկան՝ վստահեցնումէ մեր զրուցակիցը։ Այդուհանդերձ, վերջին շրջանում պարբերաբար լուրեր են հայտվում, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական մեքենաների համար․ Վահան Հակոբյանը արհետսական խոչընդոտներ չի նկատել, բայց նում է, որ թերություններ լինում են, դրանք շտկվում են, և բեռնատարները շարունակում են ճանապարհը։




