Ժամանակի վկան

Հայաստանի ու հայրենյայց սիրույն․ Հայաստան (Հայկ) Վարդանյան․ «Ժամանակի վկան»

2024 թվականի հունվարի 19-ին 90 տարեկանում կյանքից հեռացավ Միացյալ Թագավորությունում ճանաչված մտավորական, ազգային-հասարակական գործիչ Հայաստան (Հայկ) Վարդանյանը։

Ի հիշատակ նվիրյալ հայորդու՝ «Ժամանակի վկան» հաղորդաշարի արխիվից ծաղկաքաղ արված պատումներ բրիտանահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք-եկեղեցի առնչությունների մասին և այլ հիշարժան դրվագներ, որոնք պատմում է Հայաստան Վարդանյանը՝ ձայնագրված Լոնդոնում՝ այցելությանս տարբեր տարիներին։

Արմատների, հայոց ցեղասպանությունից հետո ընտանիքի՝ Իրաքում հաստատվելու, Լոնդոնում կրթության և վերջնականապես բնակություն հաստատելու մասին։

Լոնդոնի հայկական համայնքային և եկեղեցական խորհրդի հիմնադրման մասին։

1965 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, մայրաքաղաք Երևանում կազմակերպվեցին զանգվածային ցույցեր, առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշվեց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հայաստան Վարդանյանն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով գտնվում էր Հայաստանում և մասնակցեց ապրիլի 24-ին օպերայի դահլիճում կայացած պատմական նիստին։

  • Արցախի Քաշաթաղի շրջանին օժանդակության մասին։
  • Սփյուռի հետ արդյունավետ համագործակցության մասին։
  • Վերջին պատգամը Հայաստան Վարդանյանից։
Back to top button