Միշտ ներկա

Արու զավակ ունենալու չիրականացված երազանքը և երկու դուստրերի սպասումը․ «Միշտ ներկա»

Երեխաներին ասել է, որ իրենց հայրը աստղ է դարձել երկնքում և ամեն օր լուսավորում է վերևից։

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, ավագ լեյտենանտ Բաբկեն Ադամյանի կինը՝ Արմինեն, և երկու աղջիկները՝ Վեներան և Լիլիթը, 2023 թվականից պատուհանից երկնքին են նայում և անգամ մեկ լուսատու տեսնելով՝ աչքը չեն կտրում աստղից։

«Պապայի հետ ենք զրուցում»,- արձագանքում են երեխաները մոր կանչին։ Երբ մայրը սկսում է լացել, երեխաները վրդովված հորդորում են չլացել, որ հայրիկը շուտ վերադառնա։ «Այսօր Բաբկենն ինձ ուժ է տալիս վերևից», – ասում է երիտասարդ կինը.

Back to top button