ԿարևորՀասարակություն

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու պատմաճարտարապետական տեսքի աղավաղումը շարունակվում է

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախում հայկական հետքի ջնջման անընդունելի քաղաքականությունը։ Գիտահետազոտական մեր կենտրոնը, մասնագիտական հանրույթի տարբեր ներկայացուցիչներ մեկ անգամ չէ, որ ընդգծել են այն փաստը, որ բնաջնջման վտանգի տակ են հատկապես արցախյան այն հուշարձանները, որոնք կառուցվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում։

Kostel v Lachinu

Արցախի անկախացումից հետո կառուցված հուշարձանները կամ կանգնեցված կոթողները Ադրբեջանը որակել է որպես հայերի կողմից «բռնազավթման» շրջանի հուշարձաններ՝ այդպիսով փորձելով «օրինականացնել» իր ապօրինի գործողությունները։

Ադրբեջանական աղբյուրներում տեղադրված լուսանկարները փաստում են, որ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում շարունակվում են շինարարական աշխատանքները: Ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու է երկու մինարեթ։ Այս անթույլատրելի քայլով Ադրբեջանը հայկական եկեղեցին պատրաստվում է վերածել մզկիթի։

Նշենք, որ Սուրբ Համբարձում եկեղեցին կառուցվել է 1996-1998 թթ․ Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։

Կարդացեք նաև

Back to top button