Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից: Գործընթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին:
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից ազատվել են Դավթաշեն, Կենտրոն, Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները:




