Միշտ ներկա

Զորին չհասցրեց վայելել ծնողների սերը և ոչ էլ ինքը կարողացավ վայելել ծնողական սերը. «Միշտ ներկա»

Զորին ծնողների սերը չհասցրեց վայելել, ու ինքն էլ լիարժեք չկարողացավ վայելել ծնող լինելու հաճույքը. այս մտքերը հանգիստ չեն տալիս հակատանկային հաշվարկի հրամանատար, 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի նահատակ Զորի Դանիելյանի կնոջը՝ Նուբար Դանիելյանին։

Նուբարը 2020 թվականի 44-օրյա պատերազմում կորցրել է երկու եղբայրներին։ Մայրը օրը երեք անգամ այցելում էր տղաների գերեզմաններին։ Ցավոք, այնտեղ էլ կաթվածից մահացավ, իր երկու որդիների գերեզմանների մոտ։ Նուբարն այսօր ապրում է իր երեք երեխաների համար, որպեսզի ամուսնու ցանկություններն ու երազանքներն ինքը իրականացնի։

Back to top button