Միշտ ներկա

Էդվարդը զոհվեց, որ ընտանիքն ապրի. «Միշտ ներկա»

2022 թվականի դեկտեմբերից Արցախը շրջափակման մեջ էր։ Ամենուր հերթեր էին խանութների և հացի արտադրամասերի դիմաց։ 19-ամյա Էդվարդ Սարգսյանը, որ մի քանի օրով հյուր էր եկել տուն, մի քանի ժամ կանգնած էր հացի հերթում։ Երկար սպասելուց հետո, երբ հերթը հասավ, հացը գնեց ու շրջվեց, շարքի վերջում տեսավ մի կնոջ` երեխան ձեռքին։ Հացն արդեն վերջացել էր։ Էդվարդը մոտեցավ կնոջը, ձեռքին հացը տվեց նրան` ասելով. «Մենք տանը մի քիչ հաց ունենք, կդիմանանք»։

Այս հիշողություններն են ստիպում ապրել Էդվարդի մորը՝ տիկին Կարինեին։

Back to top button