ԿարևորՌադիոլուր

«Ռադիոլուր»-ի անցնող տարին ամփոփող հիմնական թողարկումը 30.12.2023


2023 թվականին հետահայաց նայելով՝ կարող ենք, իհարկե, նշել ձեռքբերումներ, որ եղել են մեր պետության կյանքում․ այս կամ այն ոլորտում այդ իմաստով ունենք ասելիք, ձեռքբերումներ կան, դրանք ոգևորող ու հույս տվող են։ Բայց անցնող տարում կորցրել ենք Արցախը։ 2023-ը Արցախի մասին ու Արցախի շուրջ էր, ամենաշատը մտահոգվել ենք Արցախով, խոսել ենք Արցախի ու արցախցիների մասին, մտահոգվել ենք մեր պետության ապագայով ու խոսել առկա վտանգների մասին։ Ուստի տարեվերջյան թողարկումը ևս Արցախի ու մեր ապագայի մասին է։ Այսօր փորձել ենք ձևակերպել հարցեր, տալ պատասխաններ, կամ՝ գոնե դրանց շուրջ մտորելու առիթ։

2023–ն ի՞նչ տվեց ու ի՞նչ տարավ մեզնից։ Տարավ հարյուրավոր կյանքեր ու մեր հայրենիքի մի հատվածը։ Տվեց ցասում, անելանելիության, անարդարության զգացում, սեփական սխալներին անդրադառնալու, արածի ու չարածի մասին խոսելու, ապագայի վերաբերյալ մտորելու, ու՞ր ենք գնում հարցին պատասխան տալու հրամայական։

Կարդացեք նաև

Back to top button