Միշտ ներկա

Պատերազմ է լինելու ու Ես չեմ լինելու. «Միշտ ներկա»

2020 թվականի սեպտեմբերի սկիզբն էր, Մխիթարը հերթական անգամ իջավ դիրքերից և սովորության համաձայն՝ մինչ հայրական տուն բարձրանալը, իջավ գյուղի ներքև՝ հարս գնացած քրոջ տուն։ Այնտեղ  հավաքվեցին ու բարձրացան հայրենի Ճարտարի տարածքում գտնվող Սուրբ Եղիշեի վանքը` Մխիթարի ամենասիրելի վայրը։

Գյուղացիները տեղանքն անվանում են Ղիշա։ Մխիթարը շատ էր սիրում քեֆեր կազմակերպել։ Այդ օրն ուրախ էին բոլորը։ Մայրը եփել էր տնական երկու հավ։ Մխիթարը մեկը վերցրեց ու տարավ վանքի մոտ գտնվող զորամասի զինվորներին։ Քույրը՝ Անուշը, պատմում է, որ այդ օրը Մխիթարի հիմնական խոսակցությունը պատերազմի մասին էր։ «Պատերազմ է լինելու ու ես չեմ լինելու»,- ասում էր եղբայրը… Վերջում ասաց` այնպես եմ անելու, որ ինձ միշտ հիշեք։

Back to top button