Ժամանակի վկան

Ռազմիկ Դավոյանը համաշխարհային գրականության համատեքստում․ Արմինե Թամրազյան-Դավոյան. «Ժամանակի վկան»

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի կինը՝ թարգմանչուհի Արմինե Թամրազյան-Դավոյանն սկսել է բանախոսություն-դասախոսությունների շարք՝ «Ռազմիկ Դավոյանը համաշխարհային գրականության համատեքստում» թեմայով։ Երևանում և Թեհրանում արդեն տեղի են ունեցել հանդիպում-դասախոսություններ։ Թարգմանչուհին ներկայացնում է թեման նաև ռադիոլսողների համար։

Ժամանակագրական առումով բանախոսություն-դասախոսությունների ընթացքում թարգմանչուհին շրջանցում է խորհրդային ժամանակաշրջանը հետևյալ պատճառաբանությամբ։

Բանախոսություն-դասախոսությունն ուղեկցվում է համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի գրողների և գրաքննադատների գրախոսական կարծիքների ներկայացմամբ։

Ռազմիկ Դավոյանի հարցազրույցները միջազգային հեղինակավոր պարբերականներին, հանդիպումներն ու ելույթները հռչակավոր բեմերում, միջազգային փառատոններին մասնակցությունը, նրա ստեղծագործությունների տպագրությունը ճանաչված արևմտյան գրական ամսագրերում ու հրատարակչատներում  շարունակվեցին նաև բանաստեղծի կյանքի վերջին տասնամյակներին։

Այս նշված և բազմաթիվ այլ փաստերի վերլուծությունը թույլ է տվել Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների թարգմանչուհի Արմինե Թամրազյան-Դավոյանին հանգելու հետևյալ եզրակացություններին (մանրամասն՝ ձայնագրությունում)։

Ամփոփելով հաղորդումը՝ հավելեմ, որ մեզանում քիչ չեն տաղանդավոր բանաստեղծներն ու գրողները, բայց նրանց մեջ, բրիտանացի բանաստեղծ Ուիլյամ Հերբերտի՝ ոչ բառացի խոսքով ասած՝ «տարածությունը բառերով հաղթահարողներն» այնքան էլ շատ չեն։

Back to top button