
լրացվել է ժամը 18։16- ին
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր Արցախում են Բասկերի երկիրը ներկայացնող եվրախորհրդարանի պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին և Իսպանական խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն: Նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ ղեկավարության, հասարակական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին եւ երկկողմ հարաբերություններին առչնվող հարցեր: Արցախի ղեկավարը կարեւորել է եվրոպական տարբեր կառույցների եւ պետությունների հետ հարաբերությունների զարգացումը՝ այն համարելով օգտակար Արցախի համար թե աշխարհաքաղաքական, թե հայկական Սփյուռքի հետ կապերի ամրապնդման տեսանկյուններից:
Բասկերի երկրի պատվիրակները Արցախում են ճանաչողական այցով, նրանց ուղեկցում են ՀՀ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչները: Բասկ պատգամավորները, բնականաբար, ինքնորոշման իրավունքի ջատագովներ են և իրենց համերաշխությունն են բերել Արցախի ժողովրդին: Պատվիրակության ղեկավարն այսօր նշեց, որ իրենց շատ գործընկերների հետ ղարաբաղցիների պայքարին վերաբերվում են ընկալումով։
«Հույս ունեմ, որ ապագայում Լեռնային Ղարաբաղն էլ կդառնա Եվրամիության անդամ, և մենք միասին կկարողանանք պայքարել սոցիալապես արդար, հավասար պայմաններով, իրավունքներով Եվրոպայի համար։ Մենք պետք պայքարենք այնպիսի Եվրոպայի համար, որի հիմքում ոչ թե ազգային մեծ պետություններն են, այլ ժողովուրդներն ու տարածքները»,-ասաց եվրախորհրդարանի պատգամավոր Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդես:ը։ Նրա խոսքով՝ վերադառնալով իրենք պիտի աշխատեն, որ բասկերի խորհրդարանը ճանաչի ԼՂ անկախությունը: Դրա համար որոշակի պայմաններ կան։
Մանրամասնելով՝ Ֆերնանդեսը նշեց, որ խորհրդարանում իրենց խմբակցությունը երկորդն է և իրենք քաղաքական մեծամասնության հետ պետք է աշխատեն, բայց կարծում է, որ խնդիրներ չեն ծագի։ Ապագա համագործակցության մասին:Դա երկուստեք և քաղաքական և տնտեսական դաշտում են տեսնում։
Եվրոպական ազատ դաշինքը ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցության ներկայացրած հայտը՝ անդամակցության վերաբերյալ: Դաշինքի բյուրոյի անդամ Ինակի Իրազաբալեյտա Ֆերնանդեսի խոսքով՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հայտի հարցով քվերակությունը տեղի է ունենալու հունիսին և ինքը ջանալու է, որ բյուրոն կողմ քվերակի:
Ի դեպ՝ այսօր ծրագրված է բասկ պատգամավորների հանդիպումը ԱԺԿ երիտասարդական թևի հետ։




