Մասնագիտություն

Մանկավարժությունը՝ ոչ թե մասնագիտություն, այլ կոչում. «Մասնագիտություն»

Այս մասնագիտությունը եզակի հնարավորություն է ընձեռում ոչ միայն շփվելու երեխաների հետ, այլ նաև սեփական գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու ապագա սերնդին, անչափ յուրահատուկ մասնագիտություն, որտեղ մեկտեղված են մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, մեծ սերն ու նվիրումը։

Մանկավարժություն. հումանիտար գիտություն, որը վաղ ժամանակներից համարվելով փիլիսոփայության մի ճյուղը, անցել է զարգացման երկարատև ճանապարհ: Այն գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Իսկ մանկավարժության հիմքը նախադպրոցական մանկավարժությունն է:

Գիտելիքների և արժեքների կրողն ու փոխանցողն է մանկավարժը, յուրաքանչյուր երեխայի առաջին ուղենիշն ու իդեալը, լավագույն ընկերն ու խորհրդատուն: Լուրջ և պատասխանատու առաքելություն, որի բարերար ազդեցությամբ են կյանք մտնում հասարակության բոլոր անդամները:

Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի նախադպրոցական մանկավարժության և հայրենագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Արևշատյանի և Երևանի պետական հումանիտար քոլեջի նախադպրոցական մանկավարժության և հայրենագիտության ամբիոնի դասախոս Թեհմինե Կարախանյանի հետ։

Back to top button