
Այս տարի Apple-ը մի շարք փոփոխություններ է կատարել Apple Watch խելացի ժամացույցների շարքում։ Սակայն ավելի էական փոփոխություններ, այդ թվում՝ նոր հնարավորությունների առումով, կիրականացվեն Apple Watch-ում 2024 թվականին, հայտնել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը` նշելով, որ նոր հնարավորությունները Apple-ի խելացի ժամացույցները շատ ավելի գրավիչ կդարձնեն։
Նշվում է, որ Apple Watch-ի հաջորդ սերնդի առնվազն մեկ մոդելը կստանա նորացված դիզայն։ Ժամացույցի հաջորդ շարքը, ըստ լուրերի, կունենա ավելի մեծ microLED էկրան:
Գուրմանը ավելի վաղ գրել էր, որ Apple-ը պլանավորում է խոշոր թարմացումներ կատարել իր խելացի ժամացույցների թողարկման տասնամյակի կապակցությամբ:
Apple Watch-ը ներկայացվել էր 2014 թվականի սեպտեմբերին։
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
Սպասվում է, որ հաջորդ սերնդի Apple Watch-ը կներկայացվի 2024 թվականի սեպտեմբերին: Նոր խելացի ժամացույցը հավանաբար կհայտարարվի iPhone 16-ի հետ մեկտեղ։




