Ժամանակի վկան

«Պատմաքաղ»-ը Հայոց պատմությունը հանրայնացնելու նոր նախաձեռնություն․ Պետրոս Թովմասեան․ «Ժամանակի վկան»

Պետրոս Թովմասեանը, որպես հայոց ցեղասպանությունը վերապրածների առաջին սերնդի ներկայացուցիչ ծնվել է Իրաքի Բասրա քաղաքում 1954 թ․։ Ավարտել է Բաղդադի Հայոց ազգային Միացյալ երկրորդական վարժարանը 1971 թ․, իսկ Բաղդադի համալսարանի երկրաչափական բաժանմունքը՝ 1976 թ․։ Որպես հայոց պատմության դասախոս աշխատել է Իրաքում, Հորդանանում, ԱՄՆ-ում, Միացյալ թագավորությունում։ Հեղինակ է մի քանի պատմագիտական աշխատությունների և հոդվածաշարերի։

Մեկ տարի առաջ Պետրոս Թովմասեանը կյանքի է կոչել մի հետաքրքիր մտահղացում, որն անվանել է «Պատմաքաղ» ( մանրամասն՝ հաղորդման մեջ)։ 

Իսկ ի՞նչ ձևաչափով են ներկայացվում հայոց պատմության տարբեր շրջաններին վերաբերող նյութերը։

«Պատմաքաղ»-ը հեղինակը հրապարակում է 3 լեզվով։ Նրան սիրահոժար օգնում են մտերիմները՝ թարգմանելու կամ խմբագրելու գործում։

Ես նույնպես Պատմաքաղի ընթերցողներից եմ և պարբերաբար ստանում եմ այդ հրապարակումները։ Այստեղ բնականաբար նյութերը ավելի շատ Պետրոս Թովմասեանի գիտական հետաքրքրությունների շրջանակից են, որը, իհարկե, լավ է, քանի որ պատմաբանը հրամցնում է առավելապես այն պատմաշրջաններին վերաբերող նյութերը, որոնք ավելի խորն է ուսումնասիրել։

Դասախօսութեան ընթցքին

«Պատմաքաղ»-ի բաժիններից մեկն էլ պատմության նշանակության ու կարևորության մասին անվանի մարդկանց կարծիքներն են։

Պետրոս Թովմասեանի ստացած նամակները բազմաթիվ են, որոնց մեջ քիչ չեն նաև առաջարկությունները։

Հեղինակը նույնպես առաջարկությամբ է հանդես գալիս, որը կարող է ունենալ տարբեր արձագանքներ։

Բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչ վերջնարդյունք կամ նպատակ է հետապնդում այս բարդ, կամավոր գիտական աշխատանքը։

Նկատի ունենալով հայոց պատմության դրվագային ներկայացումը, ես առաջարկեցի էլեկտրոնային թերթի վերածել «Պատմաքաղը»։

«Պատմաքաղ»-ի ընթերցողների շրջանակը լայն է՝ մտավորականներ, պատմաբաններ, հայագետներ, լրագրողներ և այլն։

Ամփոփելով հաղորդումը նշեմ, որ հայոց պատմությունը կարևորելու, հանրայնացնելու կամ հանրահռչակելու ևս մեկ առիթ է այս նախաձեռնությունը։ Այդ իսկ պատճառով ողջունենք և քաջալերենք հեղինակին՝ իրաքահայ պատմաբան Պետրոս Թովմասեանին և նրան կամավորաբար աջակցող խմբին՝ շարունակելու օգտակար գործունեությունը։

Back to top button