
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 30-ին և կանցկացվի մինչև դեկտեմբերի 12-ը։
Ավելի քան 70 000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին՝ ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ երկրները:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները տեղի են ունենում յուրաքանչյուր տարի` հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում՝ աշխարհի բոլոր երկրների գրեթե ամբողջական անդամակցությամբ:
Ֆորումների ժամանակ աշխարհը համախմբվում է՝ համաձայնեցնելու կլիմայական ճգնաժամը լուծելու ուղիները, ինչպիսիք են գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը մինչև 1.5oC, օգնել խոցելի խմբերին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին և մինչև 2050թ․-ը հասնել արտանետումների զրոյական մակարդակի։




