Երկրորդ շնչառություն

Կնոջ գինեկոլոգիական խնդիրները 60-ից հետո․ «Երկրորդ շնչառություն»

Դաշտանադադարից հետո ի հայտ եկող գինեկոլոգիական խնդիրների համար բժշկի դիմելով 60-65 և ավելի տարեկան կանայք հնարավորություն ունեն վաղ փուլում հայտնաբերել, կանխարգելել կամ շուտափույթ բուժել օնկոլոգիական զանազան հիվանդություններ:

Հայ կանանց մի զգալի հատված վերջին երեխան ունենալուց հետո այլևս չի այցելում բժշկի՝ դրանով պարարտ հող ստեղծելով գինեկոլոգիական տարբեր խնդիրների ի հայտ գալու, ինչպես նաև օնկոլոգիական շատ տարածված հիվանդությունների զարգացման համար: Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը ճիշտ չի համարում կանանց տարիքային խմբով առանձնացնելը, քանի որ կինը միշտ գեղեցիկ ու սիրելի է:

«Հատկապես դիմում եմ այն կանանց, ում թվում է, որ երեխա ունենալուց հետո իրենց կին լինելն անցել է, և իրենք կարիք չունեն բժշկի գնալու, ամենաշատը հենց իրենք ունեն դրա կարիքը: Տարեկան առնվազն մեկ անգամ խիստ անհրաժեշտ է անցնել բուժզննություն, կատարել սոնոգրաֆիկ և որոշ այլ հետազոտություններ՝ բռնելու և կանխելու չարիքը, որ կարող է պատուհասել ու կյանք արժենալ»,-ասում է բժիշկը:

Դաշտանադադարից առաջ կնոջ օրգանիզմում կատարվում են հորմոնալ որոշ փոփոխություններ, որոնք էլ հանգեցնում են ձվարանների ֆունկցիայի ընկճման, լորձաթաղանթի չորության, իջեցումների, քաշի ավելացման, դյուրագրգռության, կանայք ավելի էմոցիոնալ են դառնում:

Վատ սովորություններ ունեցող՝ ծխող, հաճախակի ալկոհոլ օգտագործող կանանց մոտ մենոպաուզան մի քանի տարի ավելի վաղ է վրա հասնում: Գլխացավերը, սրտխփոցները, ջերմահորդանքները դաշտանադադարի հիմնական ախտանշաններ են, որոնք կարելի է մեղմել առողջ ապրելակերպով, սպորտով, նորմալ սեռական կյանքով ապրելով:

Տարիքի հետ թուլանում է նաև կնոջ ներքին օրգանների կապանային համակարգը, ինչն էլ, որպես կանոն, կարող է հանգեցնել անմիզապահության: Կյանքի որակի վրա մեծապես ազդող այս խնդրի լուծումը, ըստ Գյոզալյանի, շատ պարզ ու հեշտ է: «»,- բացատրում է բժիշկը՝ հորդորելով անպայման դիմել ու մեկօրյա հոսպիտալացումից հետո վերականգնել կյանքի որակը:

Բժշկի 20 տարիների փորձը ցույց է տալիս, որ կանանց մոտ դաշտանադադարն սկսել է ավելի շուտ լինել, ինչը էկոլոգիայի, սննդի, սթրեսների հետևանք է: Իսկ դեղորայքային եղանակով դաշտանադադարը հետաձգելը կամ մեծ տարիքում օժանդակ տեխնոլոգիաների աջակցությամբ զավալ ունենալը լրացուցիչ և մեծ ռիսկ է կնոջ առողջության համար:

Նման դեղորայք կիրառելու համար պետք է կինը լիարժեք առողջ լինի: Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո զավակներին կորցրած կանանց նորից մայրանալու ցանկությանը՝ Գյոզալյանը որպես բժիշկ է պատասխանում. «Մենք բոլորս նրանց հետ միասին անցել ենք այդ ճանապարհը, բայց այդ խիզախ և անձնազոհ քայլը նրանք կատարել են իրենց կարելի է ասել կյանքի գնով»:

Back to top button