ԿարևորՔաղաքական

2024-ի բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը․ Փաշինյան

2024-ի բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է:

«Մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում երկու պատճառով: Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք, և երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում 3 անգամ ավելի են եղել, և, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև ասել է, որ Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կքնելու Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը մնում է անսասան։

Նա կարևորել է որոշ հարցերի շուրջ հստակեցումների անհրաժեշտությունը, որոնցից մեկը պայմանագրի տեքստի` հնարավոր տարընթերցումների հաղթահարումն է։ Մյուսը՝ անվտանգության մեխանիզմների ստեղծումն է, որ պայմանագրի ստորագրումից հետո էսկալացիա տեղի չունենա։

Կարդացեք նաև

Back to top button