Փաստաթղթերը, այդ թվում՝ արխիվային փաստաթղթերը, ուղեկցում են մարդկանց, ընկերություններին, կազմակերպություններին, հիմնարկություններին ողջ կենսագործունեության ընթացքում:
Ցանկացած գործունեության կարևոր բաղկացուցիչն ու վկայագիրն է արխիվային փաստաթուղթը: Արխիվագիտություն՝ փաստաթղթերի ընդունում, մշակում, համակարգում, տարանջատում, պահպանություն, համալրում, վավերագրում, փաստագրում, օգտագործման կազմակերպում և բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք իրականացնում են արխիվագետները՝ արխիվային փաստաթղթերի անվտանգության պատասխանատուները:
Յուրաքանչյուր օր առնչվելով մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթերի հետ և տիրապետելով արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի տարաբնույթ հմտությունների ու նրբությունների՝ արխիվագետներն ապահովում են արխիվային փաստաթղթերի հետ գրագետ աշխատանք:
Հմուտ և արհեստավարժ արխիվագետը մասնագիտական գիտելիքներից և հմտություններից բացի պետք է լինի գործունյա և եռանդուն, պատասխանատու և անչափ ուշադիր: Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի արխիվային գործ մասնագիտության դասախոս Տիգրանուհի Բաբայանի հետ:




