Խոշորացույց

Հարավային Կովկասում այսօր շարունակվում է ընդհատված առաջին աշխարհամարտը. «Խոշորացույց»

Շատ պատմաբաններ Առաջին աշխարհամարտի պատճառների ակունքները փնտրում ու գտնում են 19- րդ դարի 70- ականներին Եվրոպայում  ձեւավորված աշխարհակարգում, շատ պատմաբաններ կարծում են, որ Երկրորդ աշխարհամարտի պատճառները Առաջինի մեջ պետք է փնտրել։ Ավելին, այն համարում են Առաջինի շարունակությունը։ Այսօր աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, որոնց պատճառները, ըստ իս, պետք է փնտրել սառը պատերազմի ավարտից հետո ստեղծված աշխարհակարգում։

Իսկ արդեն 2020 թվականին Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, կարծես բացեց պանդորայի արկղը եւ տերությունները փորձում են տարբեր կերպ եւ տարբեր միջոցներով մարել կամ ուղղորդել աշխարհի այս կամ այն անկյունում բռնվող հրդեհները։ Ի՞նչ է սա, դեպի մեծ պատերազմ գնալու ճանապա՞րհ, թե՞ տարբեր բեւեռների կողմից նոր աշխարհակարգի ձեւավորման փորձեր։

Քաղաքագետ Գոռ Պետրոսյանը վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում եւ մեծ Մերձավոր Արեւելքում, Առաջին աշխարհամարտի շարունակությունն է, քանի որ այդ պատերազմից հետո մեր տարածաշրջանը փակվել էր երկաթյա վարագույրով` ի դեմս ԽՍՀՄ արտաքին սահմանների։ Եվ խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի մասին է, այլ նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի։

Այսօր հետխորհրդային տարածքում շարունակվում է
Առաջին աշխարհամարտում սկսված գործընթացը։
Գոռ Պետրոսյան

Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Քաղաքագետը կարծում է, որ առաջին հերթին Հայաստանին անհրաժեշտ է ներհասարակական ներդաշնակություն, քաղաքական փոխհամաձայնություններ քաղաքական ուժերի ու հասարակական տարբեր հատվածների միջեւ։ Սա, ըստ Գոռ Պետրոսյանի, առավել ճկուն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն եւ լեգիտիմություն կտա։ Երկրորդ հերթին` Հայաստանին անհրաժեշտ է տնտեսական, կրթական, գաղափարական արդիականացում` մոդեռնիզացիա։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաշխարհային պատերազմի ուրվականը. թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Գոռ Պետրոսյանի հետ։

Back to top button