ԿարևորՄիջազգային

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մեկնարկից անցել է մեկ ամիս

Այսօր լրանում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակման մեկ ամիսը;

Հոկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 06:30-ին Իսրայելի հարավում Գազայի հատվածից արձակված հրթիռների պատճառով օդային հարվածների ազդանշաններ սկսեցին հնչել, միաժամանակ զինյալները ցամաքից և օդից ներխուժեցին Իսրայելի տարածք:

ՀԱՄԱՍ-ի խմբերը հատեցին սահմանը և հարձակվեցին խաղաղ բնակիչների և զինվորականների վրա։ Առավոտյան ժամը 7-ին հարձակման ենթարկվեց «Սուպերնովա» երաժշտական ​​փառատոնը, որն ընթանում էր սահմանի մոտ։ Սպանվեց ավելի քան 250 մարդ, շատերը գերի ընկան։

Իսրայելը հայտարարեց Համասի դեմ գործողության մասին և սկսեց զանգվածաբար ռմբակոծել Գազայի հատվածը։ Մարտերը հինգերորդ շաբաթն է շարունակվում են և օր օրի ավելի ինտենսիվ են դառնում։

Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ զգալի առաջընթաց է գրանցել Գազա քաղաքում, միաժամանակ առաջ է շարժվում հյուսիսից և հարավից՝ ուժեղացնելով օդային հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ պատրաստ է շարունակել մարտերը ձմռանը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատումն անհնար է առանց ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող բոլոր իսրայելցիների ազատ արձակման: ՀԱՄԱՍ-ի զինյալներն իրենց հերթին հրաժարվում են ազատ արձակել պատանդներին, քանի դեռ մարտերը շարունակվում են։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում ավելի քան 10 հազար մարդ է զոհվել։ Իսրայելական կողմի կորուստները գերազանցում են 1400-ը։ 241 իսրայելցի հայտնվել է գերության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button