
Գուրգեն Դաբաղյանի գործունեությունը միջազգային հարթակներում երկար տարիների, բազմաթիվ համագործակցությունների և քրտնաջան, նվիրված աշխատանքի արդյունք է՝ 1994թ. ԱՄՆ-ում թողարկել է առաջին CD-ին «The Music of Armenia» անվանումով. (1995թ. ստացել «Indi» միջազգային հատուկ մրցանակը):
2001թ. մասնակցել է The Worlds Multi-Voice միջազգային երաժշտական նախագծին (Մոսկվա), որի նպատակն էր միավորել տարբեր երկրների ժողովրդական նվագածուները: Փառատոնի վերջում ելույթ է ունեցել հանրահայտ ջութակահար Գիդոն Կրեմերի հետ:
2002թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած «Սմիսոնիան» փառատոնին, որը կազմակերպել էր հանրահայտ թավջութակահար Յո-Յո-Մանը։
2002թ. նվագել է պարսկական «Միսս Մարիա» ֆիլմում (կոմպոզիտոր՝ Մեջեթ Էնթեզանին (Իրան)): 2001թ. ընտրվել է «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային երաժշտական ծրագրի դուդուկահար: Ծրագրի շրջանակներում աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Մայի և «Մետքսի ճանապարհ» անսամբլի հետ նվագել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի մի շարք ստեղծագործություններ այնպիսի հայտնի դահլիճներում, ինչպիսիք են` Նյու-Յորքի Carnegie Hall-ը, Չիկագոյի ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը, Սիեթլի Բենարոյա դահլիճը, Բրյուսելի, Քյոլնի ֆիլհարմոնիկ դահլիճները, Ամստերդամի Concertgebouw-ն, ինչպես նաև Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում, Վաշինգտոնում, Սան-Ֆրանցիսկեյում: Հանդես է եկել նաև Ամստերդամի «Ատլաս» անսամբլի, Կոմիտասի անվան քառյակի, «Քսենյա» քառյակի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, հանրահայտ ալտահար Յուրի Բաշմետի և «Մոսկվայի սոլիստներ» նվագախմբի հետ:
2003-2008 թթ. «Շողակն» ֆոլկլորային անսամբլի հետ թողարկել է երեք ձայներիզ (CD):
2004թ. թողարկել է երկրորդ CD-ին՝ Miniatures խորագիրով:
2005 թվականից դասավանդում է Վենետիկի Fondazione Giorgio Cini Instituto interculturale di Studi Musicali Comparati հաստատությունում:
2006 թվականից վարպետության դասեր է անցկացնում Ամստերդամի կոնսերվատորիայում:
2007 թվականից Կոմիտասի անվան լարային քառյակի նվագակցությամբ ձայնագրել է Կոմիտասի ստեղծագործություններից կազմված ձայներիզ (CD):
Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում ունի 50-ից ավելի ձայնագրություն:
Համագործակցում է աշխարհարռչակ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Յո-Յո Ման, ջութակահար Գիդոն Կրեմերը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, ալտահար Յուրի Բաշմետը, ուդահար Ռաբբի Աբու Խալիլը և շատ ուրիշներ: Նվագել է «Կարոտ» (Հայաստան), «Արարատ» (Կանադա), Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» (Իտալիա), «Արարատյան դաշտ» (Ռուսաստանի Դաշնություն) և այլ ֆիլմերում:
2010 թվականից Գավառում գործում է Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված դպրոցը:
2011-2014 թթ. դուդուկ-երգեհոն համադրությամբ առաջին անգամ ներկայացրել է հայ հոգևոր երաժշտության բացառիկ նմուշները աշխարհի տարբեր երկրներում:
2012 թ. ունեցել է համերգներ Հարավային Ամերիկայում Գուրգեն Դաբաղյանի հետ (Բրազիլիա, Ուրուգվայ, Արգենտինա):
2013 թ. համերգներ Բուդապեշտում՝ Հունգարիայի ֆոլկլորային խմբերի հետ համատեղ:
2015 թ. միջազգային փառատոն՝ Կանադա. Վանկուվեր, կոնցերտ դուդուկի, քամանչայի և լարային նվագախմբի համար (կոմպոզիտոր Մարկ Արմանի):
Հրատարակել է դուդուկի երեք ձեռնարկ։ Գուրգեն Դաբաղյանի կատարողական արվեստը բարձր գնահատական է ստացել Հայաստանում և աշխարհում. 1990 թվականին Դուշանբեում կայացած երաժշտական փառատոնի «Արևելյան լավագույն ազգային նվագարան» անվանակարգում ստացել է Գրան Պրի:
1991-1992 թթ. Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:
1995թ. ստացել է Indi միջազգային հատուկ մրցանակ՝ The Music of Armenia անվանումով ԱՄՆ-ում թողարկված ձայներիզի համար:
2004 թ. ՀՀ Նախագահի հրամանով արժանացել է Հայաստանի Հանրապետության Վաստակավոր Արտիստի պատվավոր կոչման:
2005 թ. «Հայ ժողովրդական երաժշտության պահպանում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ կազմվեց «Դուդուկի երաժշտություն» նախագիծը, որը հավանության արժանացավ, և 2006 թ. հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց համաշխարհային ոչ նյութական արժեքների գլուխգործոց:
2009 թ. արժանացել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի Իսկական Անդամ Ակադեմիկոսի կոչմանը:
2009 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2017թ․ ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:




