Երկրորդ շնչառություն

Մասնագիտական ստացիոնար օգնություն՝ դեմենցիա ունեցող տարեցներին․ «Երկրորդ շնչառություն»

Դեմենցիա ունեցող տարեցների խնամքի և բուժման հարցում անհաղթահարելի դժվարությունների բախվող ընտանիքները կարող են օգտվել բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմ ունեցող, շուրջօրյա տեսահսկում, անհատական սննդակարգ, առանձնահատուկ հոգատար վերաբերմունք և մրցունակ գին առաջարկող տարեցների բուժման կենտրոնի ծառայություններից:

Կենտրոնի հիմնադիր Հայկ Նասիբյանը խոսքերով, տարեցներին խնամքի և բուժման ծառայություններ մատուցելու որոշումը տարիներ առաջ հիմնավորված է եղել այն հանգամանքով, որ որպես գործարար, ակնհայտ բաց է տեսել ոլորտում, և նպատակ է ունեցել մրցունակ ու մատչելի գներ առաջարկել օգնության կարիք ունեցող մարդկանց:

«Կենտրոնի շահառուներն այն տարեցներն են, որոնք ունեն Ալցհայմերի հիվանություն, ծերունական թուլամտություն կամ առողջական այնպիսի խնդիրներ, որ ընտանիքի անդամները դժվարանում են խնամքն ու բուժումները կազմակերպել տնային պայմաններում անկախ տարիքից»,— ասում է կենտրոնի ղեկավարը:

Կենտրոնում համապարփակ բուժում են առաջարկում նաև կաթվածից հետո կլման ակտի, խոսքի հետ կապված ու հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց: Այն ի սկզբանե գործել է որպես տարեցների բուժման և խնամքի հաստատություն, բայց փորձը ցույց է տվել, որ անընդհատ նեղ մասնագետների խորհրդատվության կարիք է ի հայտ է գալիս, և որոշում է կայացվել վերափոխվել այն որպես պալիատիվ կենտրոնի:

«Պալիատիվ օգնություն ցուցաբերելը նշանակում է մարդու համար ստեղծել անցավ պայմաններ, կյանքի որակը բարձրացնելով մարդուն լավ ճանապարհել դեպի ելման կետ»,- բացատրում է կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Անահիտ Հունանյանը:

Նա բացատրում է, որ յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով առողջական խնդրի առանձնահատկությունները, մշակվում է հատուկ սննդակարգ:

Կենտրոնն ունի բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմ, որում ներառված են նյարդաբան, սրտաբան, թերապևտ, ներզատաբան, ռևմատոլոգ, պլաստիկ վիրաբույժ պառկելախոցերը մշակելու համար, խնամատարներ, բուժքույրեր:

«Մենք ընկերանում ենք մեր բուժառուների ու նրանց հարազատների հետ, և առաջին հայացքից դժվար թվացող հարցը, թե ինչպես ընտանիքիս անդամին թողնեմ այստեղ, փակվում է մի քանի օրից»,-վստահեցնում է բժիշկ Հունանյանը:

Նա խորհուրդ է տալիս տարեց հարազատին տանը խնամելիս հատուկ ուշադրություն դարձնել հիգիենային, պառկելախոցերի մշակմանը և ուղեկցող հիվանդություններին: Իրենց հիմնական առավելությունը զրուցակիցներս համարում են մրցունակ գինը, որն էապես տարբերվում է շուկայում եղած տարբերակներից, որը ենթադրում է երեք անգամյա բալանսավորված սնունդը՝ հաշվի առնելով անհատական սննդակարգը, հոգատար վերաբերմունք, բուժքրոջ մշտական վերահսկողություն, հիգիենայի ու խնամքի բոլոր միջոցները:

«Մեր կարծրատիպերն ու մտածողությունը դեռ լիարժեք թույլ չեն տալիս խիստ անհրաժեշտության դեպքում հարազատի խնամքը կազմակերպել մասնագիտացված կենտրոններում, բայց տարեցտարի պատկերը փոխվում է, և ավելի շատ մարդիկ են արտասահմանյան երկրների օրինակով վստահում մասնագետներին»,— եզրափակում է Հ.Նասիբյանը:

Back to top button