ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 3380-Ա որոշմամբ. 1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

1) Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին:

2) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:

3) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:

4) Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին»,- ասված է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button