
Խստացնել շահումով խաղերի ոլորտում վերահսկողությունը, թուլացնել դրա սոցիալական ազդեցությունը․ կառավարությունը մեխանիզմներ է ներդնում՝ շահումով խաղերի կշիռն էականորեն նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ-ում ներկայում 5 խաղատուն է գործում, որից 4-ը՝ Ծաղկաձորում, մեկը՝ Երևանի մատույցներում:
Վիճակագրությունը փաստում է՝ կացության ծառայությունների ոլոտում աճը 30 տոկոս է, տեղեկատվական ծառայություններում՝ 51 տոկոսով, տրանսպորտի ոլորտում՝ 30 տոկոսով։ Շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ, բայց ամենավերջինն էլ չէ․ ֆինանսական և ապահովագրական ոլորտներն, օրինակ, ավելի դանդաղ են աճել, քան շահումով խաղերը:
Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս նույնքան մեծ չէ, որքան մի քանի տարի առաջ։ Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ասում է՝ վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է:
«Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»։
Վիճակագրությունը փաստում է՝ կացության ծառայությունների ոլոտում աճը 30 տոկոս է, տեղեկատվական ծառայություններում՝ 51, տրանսպորտի ոլորտում՝ 30 տոկոս։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը փաստում է՝ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ տեմպերով աճող ոլորտներից մեկը չէ, բայց ամենավերջինն էլ չէ: Օրինակ՝ Ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներն ավելի դանդաղ են աճել, քան շահումով խաղերի ոլորտը:
«Տնտեսական արագընթաց աճի ժամանակ մի քիչ տարօրինակ կլիներ, որ սա, որը զվարճության ոլորտի մաս է հանդիսանում, աճ չունենար: Ավելին՝ համաշխարհային թրենդը շարունակում է միջինում 10 տոկոս աճել, հիմա աճը 10-15 տոկոս է»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այլ դիտարկու ունի։ Կարծում է, որ տրանսպորտի 40 տոկոս աճը շահումով խաղերի 7 տոկոս աճի հետ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ։
«Ակնհայտ է, որ տրանսպորտի ոլորտը աճել է 40 տոկոսով՝ ռէէքսպորտով պայմանավորված։ Հիմա դրսի գործոնով պայմանավորված աճը պայմանավորել ներսի գորոծնի հետ մեղմա սած ազնիվ չէ»
Փոխնախարարի դիտարկմամբ՝ 7 տոկոսի մեջ էլ արտաքին գործոն կա․ ունեն դրսից խաղացողների վիճակագրություն, թեև միայն բանկային փոխանցումներով։
«Տնտեսությունը աճում է, բայց ոլորտի դերը տնտեսության մեջ կրճատվում է, և դա լավ է»,-արձանագրում է Ավագ Ավաննեսյանը. «Չնայած 7 տոկոսանոց աճը շարունակվում է, բայց դա չի նշանակում, որ կարող ենք ասել, որ ոլորտը առաջանցիկ է աճում, կամ համաշխրահային աճից ավելի արագ է աճում»։
2023թ.-ի վիճակագրությունը չի ամփոփվել, բայց 2022թ.-ի՝ 4 տրիլիոնից ավելի խաղադրույքների ծավալը 3 տարվա կտրվածքով առաջանցիկ էր։
Ֆինանսների նախարարության փորձում է օրենսդրական կարգավորումների միջոցով նվազեցնել շահումով խաղերի սոցիալական ազդեցությունը և խստացնել վերահսկողական մեխանիզմները։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ խորհրդարան ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում է նույնականացում, ըստ որի՝ անձը միայն իր քարտով կկարողանա խաղադրույք կատարել։
«Քաղաքացիերը կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց բանկային ու քարտային հաշիվներից»։
Պապոյանի խոսքով՝ նախագծով էականորեն սահմանափակվում է խաղալու հնարավորությունը այն մարդկանց համար, որոնք չունեն այդ գումարը խաղալու համար կամ չեն ուզում երևա, որ իրենք խաղում են։ Ընդհանրապես ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է։ ՊԵԿ-ը բավական օրենսդրական մեծ փաթեթ է շրջանառել, ըստ որի, լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կդրվի նաև խաղատների վրա, որպեսզի պետությունը օնլայն վերահսկի, թե ինչ է կատարվում խաղատներում։ Սա, գործադիրի կարծիքով, կմեծացնի խաղատնային բիզնեսի թափանցիկությունը։




