
Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, Սենատում հարցուպատասխանի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Ինչպես էլ փորձում է ներկայացնել իրավիճակը, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100.000 հայերի փախուստը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ»,- ընդգծել է նա։
Արտգործնախարարն ասել է, որ Ֆրանսիան պահանջելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում ընդունել բանաձև, որը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի համար։
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմամշակութային արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը և պնդել տարածաշրջանում մշտական միջազգային ներկայությունը։




