Էկոսֆերա

Անգլիայում կայծակի հարվածը հանգեցրել է թափոնների մաքրման կայանում գազի հզոր պայթյունի․ «Էկոսֆերա»

Անգլիական Օքսֆորդշիր կոմսությունում կայծակի հարվածը հանգեցրել է թափոնների մաքրման կայանում գազի հզոր պայթյունի։ Սեփականատերը՝ Severn Trent Green Power ընկերությունը, հաստատել է, որ այնտեղ, որտեղ սննդի թափոնները վերամշակվում են կենսագազի, պայթյուն է տեղի ունեցել։ Գործարանը գտնվում է Օքսֆորդի մոտ գտնվող Կասինգթոն գյուղում, նրանից հյուսիս-արևմուտք։

Ընկերությունը հայտարարել է, որ պայթյունի կամ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի մարմանը մասնակցել է 6 հրշեջ մեքենա և 40 հրշեջ։

Պայթյունի հետևանքով մոտակա շրջանները հոսանքազրկվել են։ Որպես կանոն, հոկտեմբերին Անգլիայում ամպրոպները շատ հազվադեպ են լինում։ Այս տարի օդերևութաբանները դրանք կապում են ոչ տիպիկ բարձր ջերմաստիճանի հետ: Նրանք կանխատեսում են, որ Անգլիայի հարավ-արևելքում և հարավում ամպրոպները կշարունակվեն մի քանի օր։

Back to top button