ԿարևորՔաղաքական

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի հաղթահարել մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, սակայն կարծում է, որ իր հրաժարականը կբերի ճիշտ հակառակին։

«Հայաստանը բախվել և կանգնած է մարտահրավերների առաջ… Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով և հեռանալով բոլոր մարտահրավերները կհաղթահարվեն, ես դա կանեմ մեկ վայրկյանում, որովհետև ես ձեր նման աթոռից չեմ կառչում»,- ասել է Փաշինյանը` խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին:

«Բայց իմ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ այս դեպքում (հրաժարականի խմբ.) տեղի է ունենալու ճիշտ հակառակը, և սա է պատճառը, որ դա տեղի չի ունենում»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ իշխանության գալուց հետո երկու անգամ հրաժարական է տվել և երկու անգամ էլ վերընտրվել։

Կարդացեք նաև

Back to top button