Խոշորացույց

Էթնիկ զտո՞ւմ, թե՞ ցեղասպանություն. քաղաքական, իրավական և քարոզչական հետևանքները. «Խոշորացույց»

Հայաստանում արդեն ապաստան է գտել գրեթե ողջ արցախահայությունը` 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ։ Եվ Հայաստանի իշխանությունները, և հայաստանյան ու արատասահմանյան հասարակական ու քաղաքական շատ գործիչներ, և միջազգային մամուլը տեղի ունեցածը գնահատում են էթնիկ զտում։

Մինչդեռ մասնագիտական կառույցները` զորօրինակ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, տեղի ունեցածը որակում է հենց ցեղասպանություն։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Վերջին 30 տարում մենք աշխարհի տարբեր վայրերում տեսել ենք տարբեր ցեղասպանություններ` Ռուանդայում, նախկին Հարավսլավիայում, Հարավային Սուդանում, Մյանմայում, եզդիներինը` «Իսլամական պետության» կողմից իրականացված եւ այժմ Արցախում։ Ու կարծես ժամանակակից քաղաքակրթությունը անտարբեր ու նաեւ անզոր է կասեցնելու նման վայրագությունները։

Ավելին, Արցախի ցեղասպանությունը արդյո՞ք ազդանշան չէ, որ միջազգային հանրությունը ոչ միայն գերակա է համարում տարածքային ամբողջականությունը, այլեւ ինքնորաշման իրավունքի կասեցումը ընդունելի է համարում ուժի, անգամ ցեղասպանությունների եւ էթնիկ զտումների միջոցով։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ցեղասպանությո՞ւն, թե՞ էթնիկական զտում. ո՞րն է տարբերությունը, ո՞րն է դրանց իրավական, քաղաքական ու քարոզչական հետեւանքները թեմայի մասին ենք խոսում Հանրային ռադիոյի հեղինակների հետ։ Տաղավարում են «Ձեր փաստաբանը» հաղորդման հեղինակ, իրավաբան Նարինե Սոլոմոնյանը, «Հասարակ գիտություն» հաղորդման հեղինակ, պատմաբան Միքայել Յալանուզյանը։

Back to top button