
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սլովակ եւ բուլղարացի մի խումբ գործարարներ պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում և Արցախում, այսօր հայտնել է Եվրոպայի հայերի միության նախագահ Աշոտ Գիրգորյանը։ Չնայած Հայաստանի և Սլովակիայի միջև ներդրումային պայմանագիր կնքված չէ,սակայն եվրոպացի ներդրողները արդեն Արցախում պատրաստ են կատարել 50 մլն եվրոյի ներդրում՝ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար: Աշոտ Գրիգորյանը ասում է, որ արդեն րցախում իրականացվել են ներդրումային առաջին քայլերը՝ հակառակ նրան, որ Ադրբեջանը` նախագահի մակարդակով արձագանքել է այդ փաստին և եվրոպացի գործընկերների համար որոշակի խոչընդոտներ են ստեղծվել ։ Չնայած այս ամենին՝ եվրոպացիները և Արցախում, և Հայաստում ներդրումներ կատարելու մեծ ցանկություն ունեն։
Ներդրումներից սահուն անցում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Գրիգորյանն ասում է, որ Թուրքիան վախեցած է ու մտածում է, որ Հայաստանը կմիավորի ուժերն ու 100- րդ տարելիցին ընդառաջ կգործադրի բոլոր հնարավոր միջոցները՝ ճանաչման գործընթացի համար: Բայց այստեղ Հայասատանի ԱԳՆ- ն ցուցաբերում է պասիվություն, ասում է Աշոտ Գրիգորյանը։




