Խոշորացույց

Հիմնական խաղացողների համար առանցքայինը ճանապարհների հարցն է. «Խոշորացույց»

Մոսկվայի եւ Երեւանի ապահարզանը չի լինի, Երեւանը մեծ հավանականությամբ չի կարողանա միջազգային կոալիցիա ձեւավորել ադրբեջանական նոր ագրեսիայի դեմ եւ դրա համար առնվազն պետք է քննարկել քաղաքական համաձայնությունների ոչ պոպուլյար մեխանիզմները, ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Ռուսաստանը իր գնալ-չգնալու հարցը լուծելու է կամ տարածաշրջանը հրդեհելու, կամ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվելու գնով։

Հակոբ Բադալյան

Վերլուծաբանը կարծում է, որ աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների համար առանցքայինը ճանապարհների  թեման է կամ այսպես ասած «Մեղրիի միջանցքը»։

Դրանով հետաքրքրված են Թուրքիան, Ռուսաստանը, Արեւմուտքը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Սա մեծ լիցքեր է ստեղծում այս ճանապարհի շուրջը, ինչը շատ վտանգավոր է։ Դրա հանգուցալուծումը կամ պետք է լինեն քաղաքական համաձայնությունները հիմնական խաղացողների միջեւ, կամ գործի են դրվում պատերազմները։

Այստեղ ամեն ինչ համաշխարհային պրոցեսների տրամաբանության մեջ պիտի դիտարկել։

Հակոբ Բադալյան

Բադալյանը հիշելով աքսիոմը, որ պատերազմները քաղաքականության գործիքներն են, նշում է, որ մունենք Հայաստանին էլ ավելի մոտեցած քաղաքական մարտահրավերներ, դրանք խտանում են եւ ընթացող համաշխարհային պատերազմի դրսեւորումն էմեր տարածախրջանում։  Ըստ նրա` այս պատերազմը մեկնարկել է 2007-2008 թթ. և դրա ազդակը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր։

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Աշխարհաքաղաքական մարտեր Արցախի շուրջը. թեմայի մասին զրուցում ենք քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։

Back to top button