Իրավագիտության թեկնածու Նորայր Հակոբյանն ասում է. «Պատմական հուշարձանների մասին օրենքը անհամաչափ է այն պատժամիջոցներին, որոնք կայացնում է պատմափորձաքննչական եզրակացությունը»։
Օրինակը հենց մեր աչքի առջև է։ Չարենցի արձանի վրա ներկեր լցրեցին, պղծեցին՝ նկարելով վրան, բայց ընդամենը հաշվեցին, թե ինչ արժե արձանը մաքրելը։ Իսկ թե այդ ամենի պատճառով ինչպես է խաթարվել հուշարձանը, հաշվի չեն արել։
Հուշարձանները տուժում են հատկապես դրանց մոտակայքում հանգստի գոտիներ, սննդի կետեր և այլ ապօրինի շինություններ կառուցելիս, որոնց պատճառած վնասը հուշարձանին ևս հավասարարժեք պատիժ չի ստանում։
5-րդ դարի մի եկեղեցու մոտ, օրինակ, գյուղացիները հանգստի գոտի են կառուցել՝ փոխելով գետի հունը։ Ջուրը լցվել է եկեղեցու տակ, խարխլելով հիմքերը։ Ճիշտ է, ապօրինի կառույցները քանդվեցին, բայց եկեղեցուն հասցրած իրական վնասն այդպես էլ չհաշվեցին և մեղավորները չպատժվեցին։ Պետք է ճիշտ փորձաքննություն կատարել և մեղավորներին պատժել օրենքին համարժեք։