

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023 թթ. կտրվածքով ներառված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում սույն թվականի հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցած հայագիտական միջազգային գիտաժողովում, որի խորագրին էր՝ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը», Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը հանդես եկավ «Հայոց եկեղեցուն անդամագրության կարգն ըստ արևորդիների դարձի մասին Ս․ Ներսես Շնորհալու թղթի» վերնագրով զեկուցմամբ։
Հայր Սուրբն այսօր հաղորդման հյուրն է և միասին կներկայացնենք նշված թեման։
Ներսես Շնորհալի հայրապետը եկեղեցիների միության մեծ ջատագով էր և, նկատի ունենալով հայկական, հունական, լատինական եկեղեցիների միասնականությանն ուղղված նրա ջանքերը, Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ներսես Շնորհալուն մեծարում է Սուրբ Ներսես Կլայեցի անվամբ։
Իսկ ովքե՞ր էին արևորդիները, որոնց դարձի մասին Ս․ Ներսես Շնորհալի հայրապետն առանձին թուղթ է գրել։
Արևորդիների խոստովանությունից հետո տեղի էր ունենում հաջորդ ծիսական քայլը․ նրանք մտնում էին բուն եկեղեցի։
Մենք քննարկում և կարևորում ենք միջնադարյան հայ գրականության առավել տարածման ու հանրահռչակման հարցերը, սակայն այժմ կրթական ծրագրերից հանվում է մի քանի դարերի գրական ժառանգությունը։ Տպավորություն է ստեղծվում, թե ավելի քան հազարամյա պատմական ժամանակահատվածը եղել է անպտուղ։
Ամփոփելով թեման հաղորդան հյուրը Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը կարևորեց Ս․ Ներսես Շնորհալու արևորդիների դարձի մասին թղթի հետագայում ունեցած պատմական նշանակությունը։