ԿարևորՀասարակություն

Հրշեջ-փրկարարները փորձում են մարել Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը

Վայքի գյուղերի լեռներում խոշոր հրդեհ է։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Ըսկ ականատեսների՝ կրակը ձգվում է կիլոմետրերով, ծուխը երևում է անգամ մեծ հեռավորությունից։

Հրդեհը սկսվել է Մարտիրոսից Խնձորուտ տարածքում` Լվիս կոչվող հանդամասից, տարածվում է դեպի Փոռ և Ազատեկ գյուղեր, Ախաչ կոչվող տարածք։

Տեղում հրդեհաշիջման ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Back to top button