Ժամանակի վկան

Ներսես Շնորհալին և միջին գրական հայերենը. Վազգեն Համբարձումյան․ «Ժամանակի վկան»

Ներսես Շնորհալու ստեղծագործությունների լեզվի և նրա ապրած ժամանակաշրջանում գործածված հայերենի առանձնահատկությունների, հայոց լեզվի անցած ուղու ու զարգացման, Ներսես Շնորհալու և մյուս երևելիների գործածած հայերենի միջև եղած տարբերությունների ու նմանությունների մասին պատմական, գրական և լեզվական համեմատություններով ներկայացնում է թարգմանիչ, բանասեր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը։

Վազգեն Համբարձումյան

Առարկելի հարցերը թողեցինք մեկ այլ հաղորդմանը քննարկելու համար և կանգ առանք սույն թվականի հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում կայացած հայագիտական միջազգային գիտաժողովում հեղինակի ներկայացրած «Ներսես Շնորհալին և միջին գրական հայերենը» վերնագրով զեկուցման թեմայի վրա։

Ներսես Շնորհալի հայրապետը իրավամբ ի վերուստ օժտված էր բազում շնորհներով։

Փորձենք գնալ պատմության խորքը և այլ լեզուների հետ համեմատությամբ տեսնենք հայերենն ի՞նչ երեք շերտեր է ներառել զարգացման ընթացքում։

Վաստակաշատ լեզվաբանը ժամանակի մեծ մասն անցկացնում է Մատենադարանում և ուսումնասիրում տարբեր ժամանակաշրջանների աղբյուրներ։

Իսկ բազմաքանակ մատենագիտական ժառանգության մեջ ինչպե՞ս կարելի է տարբերել Շնորհալու ժամանակաշրջանի միջին հայերենով գրվածքները։

Լեզվաբանությունը գիտություն է, որի օգնությամբ հնարավոր է թափանցել դարերի խորքը, հասնել մշակույթի հնագույն շերտերին և պարզել ակունքները։

Հայերենի ծագման ժամանակը նաև ըստ հեղինակի՝ մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակն է։

Ամփոփելով Ներսես Շնորհալի հայրապետի կամ ինչպես նրան Հռոմի կաթոլիկ եկեղեցին է մեծարում՝ Սուրբ Ներսես Կլայեցու գրական ժառանգությունը, բանախոսը նշեց նաև նրա մտքի հանճարով սերունդներին թողնված նորույթները և հսկայական ներդրումը հայ և համաշխարհային մշակույթում։

Back to top button