Ժամանակի վկան

Մուսալեռցիների հոգու և ոգու կանչ թմբուկը․ Սարգիս Զեթլյան․ «Ժամանակի վկան»

«Մուսալեռ» հայրենակցական միության փոխնախագահ, Էջմիածնի պետական ուսումնարանի վարպետ, մանկավարժ Սարգիս Զեթլյանն է հաղորդման հյուրը։

Սարգիս Զեթլյան

Փորձեցինք, առանց որևէ մեկնին անտեսելու, հիշատակել Զեթլյանների ընտանիքի բոլոր հայտնի անդամներին․

  • Մուսա լեռան հերոսամարտի հերոսուհի Վարդեր Զէյթլեան,
  • ազգային, քաղաքական, հասարակական գործիչ Սարգիս Զէյթլեան,
  • գործարար Կայծակ Զէյթլեան,
  • գրող, հրապարակախոս Սոնա Զէյթլեան,
  • «Մուսալեռ» ազգագրական համույթի հիմնադիր Տիգրան Զեթլյան։

«Մուսալեռ» հայրենակցական միության և Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի հիմնադրման իրողությունները, ինչպես նաև «Մուսալեռ» հայրենակցական միության՝ արդեն վեց տասնամյակ կազմակերպվող Մուսա լեռան հերոսամարտի տոնախմբությունը նույնպես Զեթլյան ընտանիքի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ ու ջանքերով են կյանքի կոչվել։

Իսկ այս ամենի հիմքում Մուսա լեռից Հայաստան հասած հսկա թմբուկն է։ Իսկ ինչպե՞ս նշանավոր թմբուկը հանգրվանեց Հայաստանում։

1958 թվականին Էջմիածնում Փայլակ Զեթլյանի և Հակոբ Ֆրանգյանի հանդիպումով հայկական ազգային պատմական ավանդույթն սկսեց զարթոնք ապրել։

«Մուսալեռ» հայրենակցական միության պահանջով Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց կառուցելու Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործ՝ Արա Հարությունյան)։

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանի հիմնադրմամբ Հայաստանում սկիզբ դրվեց մեկ այլ ազգային ավանդույթի վերարթնացմանը նույնպես։

Մուսալեռցիների հոգու և ոգու կանչ թմբուկը հաղթական բազմաթիվ պահերի է ներկա եղել և մինչև օրս էլ շարունակում է ոգեղենության ցնծալից պահեր պարգևել՝ թնդացնելով հայ ազգային երգն ու պարն ամենուր։

Back to top button