
ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանում տեղի ունեցած ողբերգության առիթով։
«Հայաստանը եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է։ Ցավակցում ենք Canadair ավիաընկերության օդաչուների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը Հունաստանում անտառային հրդեհների առաքելության ժամանակ»,- ասված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի գրառման մեջ։
Հունաստանի հարավում՝ անտառային հրդեհների մարման աշխատանքների ժամանակ Canadair ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներն էլ զոհվել են։
Շոգի երրորդ անընդմեջ ալիքը Հունաստանի մի շարք հատվածներում ջերմաստիճանը բարձրացրել է 40°C-ից (104°F)։ Մի քանի օր շարունակ անվերահսկելի հրդեհների պատճառով գիշերային տարհանումներ են իրականացվել։
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարել։




