Հայագիտակ

Ինչպես էին Բյուզանդիայի հայազգի կայսրերը պայքարում Հայաստանի դեմ․ «Հայագիտակ»

Հայերը Բյուզանդիա սկսեցին արտագաղթել 4-րդ դարից սկսած։ Պատմաբան Վահե Լոռենցն ասում է. «Հայաստանում ստեղծված կառավարման ձևը հարմար չէր նախարարներին և զինվորականներին, քանի որ ամեն ինչ ժառանգվում էր և մարդիկ պետք է տարիներով անգործ սպասեին, մինչև կհասներ իրենց հերթը։ Հայերը, լինելով լավագույն ռազմիկներ, ուզում էին արագորեն իրենց սրի ուժով հասնել հաջողության, իսկ Բյուզանդիայում դրա համար կային բոլոր պայմանները, քանի որ այստեղ կարևորվում էր մարդը, նրա որակները։ Քաջ ու խելացի մեկը կարող էր հասնել ցանկացած պաշտոնի։ Այդպես էլ եղավ։ Հայերը դարձան Հայկական կամ Մակեդոնյան կայսերական դինաստիայի հիմնադիրը և իշխեցին այստեղ մեկ հազարամյակ։ Բանակի հինգ զորավարներից չորսը հայեր էին, իսկ «Արմենիակների» զորախումբը լավագույնն էր»։

Հայազգի Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը (976–1025)

Ցավոք, գրաված բարձր դիրքերն ու պաշտոնները երբեք չօգտագօրծվեցին հօգուտ Հայաստանի։ Հակառակը, Բյուզանդիան միշտ ձգտում էր գրավել Հայաստանը։ Պարսկաստանի դեմ կռիվներում հայերը կոտորում էին իրար, քանի որ երկու բանակների լավագույն զինուժն էին։

Հազար տարի հայկական դինաստիան շենացրեց Բյուզանդիան, մինչդեռ Հայաստանը ասպատակվում էր օտարների կողմից։

Back to top button